Բաքու մեկնող ազատ ոճի ըմբիշների անունները կհայտարարվեն մայիսի 21-ին
դիտումներ: 757
Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանի հավաքականը ներկայանալու է 4 ըմբիշով՝ Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) Մաքսիմ Մանուկյան (85 կգ):
Մայիսի 20-ին էլ պետք է հայտարարվեր վերոնշյալ խաղերին մասնակցել ցանկացող ազատոճային ըմբիշների անունները, սակայն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ մարզիկների անունները կհայտարարի մայիսի 21-ին, ժամը 13:00-ին, Երևանի «Աշխատանք» ՄԸ մարզադահլիճում: