Ուկրաինան կասեցրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ
դիտումներ: 654
Գերագույն ռադայի կողմից չեղյալ համարված հինգ համագործակցության պայմանագրերի շարքում է եղել նաև Ռուսաստանին Ուկրաինայի տարածքով դեպի Մոլդովա ռազմական փոխադրումներ կատարելու իրավունք տվող պայմանագիրը:
Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները վատացան 2014թ-ին Մոսկվայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո: Ուկրաինան Մոսկվային մեղադրում է նաև արևելյան Ուկրաինայի անջատողականներին զինելու համար:
Ռուսաստանից հեռանալով՝ Ուկրաինան մոտենում է ՆԱՏՕ-ից օժանդակություն ստանալուն: