Նախկին գերի Արսեն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է
«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երբ Արսենը տեղափոխվեց գյուղ, որոշ ժամանակ լավ էր, բայց հետո էլ սրվեց մաշկային հիվանդությունը, այդ պատճառով որոշեցինք փոխել օդը, տեսնենք` ոնց կազդի առողջության վրա»: Սվետա Խոջոյանի խոսքով, հիմա Արսենը Երևանում է, թեթև աշխատանք է կատարում, միաժամանակ պարբերաբար այցելում մասնագիտական բժշկական կենտրոն` ստուգումների: «Ոչինչ հիմա վատ չի վիճակը»,-նշեց Սվետա Խոջոյանը: Հիշեցնենք, որ Արսենը հայ-ադրբեջանական սահմանը հատել և գերեվարվել էր 2014-ի մայիսի 7-ին, մեկ ամիս անց` ապրիլի10-ին,Ադրբեջանիցվերադարձվել էր Հայաստան: Գերեվարվելուց հետո Արսենի մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» մաշկային հիվանդությունը, որը ունենում է հաճախակի սրացումներ: