Հայերեն   English   Русский  

Եթե ցանկանում եք նիհարել ու անսպառ էներգիայով լցվել, ապա ժամանակն է տեղեկանալ սպիրուլինի մասին


  
դիտումներ: 2542

Եթե ցանկանում եք նիհարել, ազատվել «քաղցրեղենի և ալյուրեղենի կախվածությունից, անսպառ էներգիայով լցվել և երիտասարդանալ, ապա ժամանակն է սպիրուլինի մասին տեղեկանալ: Սպիրուլինը ծովային ջրիմուռ է, որը հնագույն սննդի աղբյուրներից է հանդիսանում:

Այս ջրիմուռը կարելի է ասել հրաշք մթերք է և իր անվանումը ստացել է օրգանիզմն առավել արդյունավետ և ուժգին կերպով հագեցնելու ունակության համար:

Սպիրուլինի ավելի քան 30 տարվա ուսումնասիրությունից հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այս ջրիմուռը վիտամինների աղբյուրի, երկաթի, սպիտակուցի, հանքային և մի շարք այլ սննդարար նյութերի աղբյուր է, որն անհրաժեշտ է ուժեղ և առողջ օրգանիզմ ունենալու համար:

Այժմ մի շարք գիտնականների կողմից քննարկվում է անգամ համաշխարհային սովի պայմաններում որպես սննդի գլխավոր աղբյուրներից մեկը այս ջրիմուռն օգտագործելու հարցը:

Իսկ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ի տարբերություն մի շարք այլ բույսերի սպիրուլինը ս հեշտ է բազմանում և կարող է աճել նաև էքստրեմալ ջերմաստիճանի պայմաններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: