Ուկրաինային անհանգստացնում է Բաքվի հրդեհը
դիտումներ: 583
«Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ողբերգական իրադարձությունների օրինակը, որտեղ բազմահարկ շենքի հրդեհման արդյունքում 15 մարդ էր մահացել, ապացուցում է, որ անվտանգության բազային պահանջների չարաշահումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ուկրաինայի պետական ճարտարապետաշինարարական տեսչությունը նշել է, որ Բաքվում տեղի ունեցած ողբերգությունից խուսափելու լավագույն երաշխիքը պետական շինարարական նորմերի, չափանիշների և ընդհանուր առմամբ քաղաքաշինական օրենսդրության պահպանումն է:
Հիշեցնենք, որ Բաքվում գնտվող 16-հարկանի շենքի այրման պատճառով զոհվել էր 16 մարդ, 60-ից ավելի բնակիչ՝ հոսպիտալացվել: