Ուկրաինայում ուժեղ մարտեր են տեղի ունեցել
Ուկրաինայի գլխավոր հրամանատարության մամուլի բաժնից հայտնել են, որ անջատողականները Դոնեցկի ծանր հրետանուց կրակել են Մարինկա քաղաքի ուղղությամբ:
Գլխավոր հրամանատարությունից հայտնել են, որ Ուկրաինական դիրքերի ուղղությամբ 200 անջատողական է հարձակվել և վեց ժամ տևողությամբ մարտեր են տեղի ունեցել: Նրանք հերքել են 25 ուկրաինական զինվորների վիրավորվելու և իրենց դիրքերի շրջափակված լինելու մասին լուրերը:
Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հաստատել է, որ Մարինկայում մարտեր են տեղի ունեցել և դրանց պատճառը հանդիսացել է «Ուկրաինական ուժերի կողմից իրականացված պրովոկացիան»: Նա ավելացրել է, որ գիշերվա ընթացքում ուկրաինական ուժերը ռմբակոծել են Դոնեցկ քաղաքի Պետրովսկի և Կիրովսկի շրջանները: