Խտացրած կաթով շերտավոր թխվածք
կարագ` 100 գ,
խտացրած կաթ` կես բաժակ,
1 կիտրոնի կեղև,
հունական ընկույզ` ձևավորման համար:
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորը գրտնակել ու բաժանել 2 մասի, որոնցից յուրաքանչյուրը կրկին պետք է գրտնակել մեկ ուղղությամբ այնքան, որ ուղղանկյուն ձև ստանա: Յուրաքանչյուր շերտը բաժանել 4 մասի, այսինքն` պետք է 8 շերտ ստացվի: Թխել 1800 տաքացված փռում 15 րոպե, մինչև ոսկեզօծ դառնալը, իսկ մինչ պատրաստի շերտերը հովանան, կարելի է անցնել կրեմին:
Մանրատամ քերիչով կիտրոնի կեղևն անցկացնել, խառնել սենյակային ջերմության պայմաններում փափկած կարագի ու խտացրած կաթի հետ, ապա դրանով պատել շերտերը, յուրաքանչյուրը թեթևակի սեղմելով:
Վերևի` վերջին շերտի երեսին առայժմ հարկավոր չէ կրեմ քսել: Այս փոքրիկ տորթը մեկ ժամով պետք է սառնարանը դնել, ապա վերին շերտն ու կողերը կրեմապատել ու կրկին դնել սառնարանը, որ կրեմը ներծծվի, ապա հանել, ընկույզով զարդարել և մատուցել:
Բարի ախորժակ