Հայերեն   English   Русский  

Մեսին չի խաղա գերմանացիների դեմ


  
դիտումներ: 1046

Սեպտեմբերի 3-ին Դյուսելդորֆում ընկերական մրցամարտ կանցկացնեն ֆուտբոլի Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները:

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին չի մասնակցի աշխարհի չեմպիոնի հետ մրցամարտին:

Պատճառն այն է, որ նա աճուկի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Վիլյառեալի» հետ խաղի ժամանակ:

Հիշեցնենք, որ այդ խաղում նրա թիմը` «Բարսելոնան», հաղթել էր Մեսիի ձեռնարկած գրոհից հետո մրցակցի դարպասը խփած միակ գնդակի օգնությամբ` 1:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտացուցակում ընդգրկել է 23 ֆուտբոլիստների։ Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչն ընկերական խաղին հրավիրել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության բոլոր մասնակիցներին։

Ահա Արգենտինայի հավաքականի հայտացուցակը.

Դարպասապահներ. Սերխիո Ռոմերո («Մոնակո»), Մարիանո Անդուխար («Կատանիա»), Ագուստին Օրիոն («Բոկա Խունիորս»):

Պաշտպաններ. Էզեկիել Գարայ («Բենֆիկա»), Ֆեդերիկո Ֆերնանդես («Նապոլի»), Պաբլո Սաբալետա, Մարտին Դեմիչելիս (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ռոխո («Սպորտինգ» Լիսաբոն), Խոսե Մարիա Բասանտա («Մոնտերեյ»), Հուգո Կամպանյարո («Ինտեր»)։

Կիսապաշտպաններ. Ֆերնանդո Գագո («Բոկա Խունիորս»), Լուկաս Բիլյա («Լացիո»), Խավիեր Մասկերանո («Բարսելոնա»), Մաքսի Ռոդրիգես («Նյուելս Օլդ Բոյզ»), Անխել Դի Մարիա («Ռեալ»), Ռիկարդո Ալվարես («Ինտեր»), Աուգուստո Ֆերնանդես («Սելտա»), Էնցո Պերես («Բենֆիկա»)։

Հարձակվողներ. Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Էզեկյել Լավեսի (ՊՍԺ), Գոնսալո Իգուաին («Նապոլի»), Ռոդրիգո Պալասիո («Ինտեր»):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: