Հայերեն   English   Русский  

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջին մարզումը «Դաուգավա» մարզադաշտում


  
դիտումներ: 1168

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկարեց առաջին մարզումը Լատվիայում: Թիմը մարզվեց Ռիգայի «Դաուգավա» մարզադաշտում: Հայաստանի ագզային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ֆուտբոլիստները աշխատեցին ֆիզիկական և խաղային որակների բարելավման ուղղությամբ:

Սեպտեմբերի 2-ին ազգային ընտրանին կանցկացնի երկու մարզում: Երեկոյան, ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում «Սկոնտո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ, ժամը 17:30-ին «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: