Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղեր.Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ


  
դիտումներ: 1054

Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերի շրջանակում այսօր՝ ստուգատեսի խաղային 2-րդ օրը պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի մարզիկները:

Միհրան Հարությունյանը որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթել է Իսպանիան ներկայացնող Սանչես Նավարոյին: 1/8 եզրափակչում Հարությունյանը 8:0 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Ստաս Կոնստանտինին:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Ալեքսանդր Մաքսիմովիչ (Սերբիա) - Աբդուլսամեթ Ուգուրլի (Թուրքիա) զույգի հաղթողը:

«Եվրոպական Ամառային խաղերում իր երկրորդ հաղթանակը տարավ 66կգ քաշային Միհրան Հարությունյանը: Բուլղարացի Կոնստանտին Ստասի հետ նա շատ վաստահ գոտեմարտեց ու միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց Ստասին: Իր առաջին հաղթանակը տարավ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Նա պարտության մատնեց Արթուր Օմարովին և մի քանի րոպե հետո կգոտեմարտի ադրբեջանցի Սաման Տամասեբիի հետ: Ցավոք պարտություն կրեց 75 կգ քաշային Կարապետ Չալյանը: Սակայն մրցակիցը` Մարկ Մադսենը զորեղ ըմբիշ է և Կարապետը դեռ կարող է պայքարել բրոնզե մեդալի համար»,- այս մասին Բաքվից հայտնում է Կարեն Գիլոյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: