Գերազանց գոտեմարտ հայ մարզիկի կատարմամբ
դիտումներ: 2814
«Գերազանց գոտեմարտ ծանր քաշային Լևան Բերիանիձեի կատարմամբ: Մեր ըմբիշը հիանալի հաղթանակ տարավ Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովի նկատմամբ Առաջին 2 միավորը վաստակեց ռուսաստանի ըմբիշը: Սակայն Լևանը նետվեց գրոհի ու նախ մրցակցին հանեց աշխատանքային գոտուց, ընդմիջումից հետո էլ 3 անգամ փոխադրեց նրան և հաղթեց 7-2 հաշվով: Բերիանիձեի քառորդ եզրափակիչի մրցակիցը Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Շեմարովն է»: