Հայերեն   English   Русский  

Սահմանամերձ Չինարիում նոր ուխտավայր է բացվել


  
դիտումներ: 967

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տեղի է ունեցել հուշաղբյուրի բացման արարարողություն: Խաչքար-հուշաղբյուրը բացվել է հակառակորդի հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, Չինարիի սահմանագլխին:

Հուշարձանի օրհնության կարգը կատարել են Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Աբել Բարսեղյանը և Չինարիում տեղակայված «Մեհրաբ» զորամասի հոգևոր հովիվ Գևորգ սարկավագ Մկրտչյանը: Բազալտե խաչքար-հուշարձանն ունի երկու մետր բարձրություն: Ծնունդով սահմանապահ գյուղից ռուսաստանաբնակ Վրեժ, Վարուժան և Արտավազդ Ծերունյան եղբայրները այն նվիրել են իրենց ծնողների հիշատակին: «Սա վկայում է այն մասին, որ այս մարդիկ որքան էլ որ այս պահին հայրենիքից հեռու են ապրում, ամուր կառչած են իրենց արմատներին, իրենց հողին, և սա էլ մի փոքր նվեր է ծննդվայր Չինարիին»,-Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է Տեր Արամ քահանա Միրզոյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: