Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի նախագահը հրադադարի հաստատման շուրջ համաձայնության է եկել Ռուսաստանի հետ


  
դիտումներ: 1091

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գրասենյակը հայտնել է, որ Պորոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արևելյան Ուկրաինայում հրադադարի հաստատման շուրջ համաձայնության են եկել:





Չորեքշաբթի օրը հրապարակված կարճ հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն հաղորդվել, իսկ անջատողականները դեռևս չեն արձագանքել այս հայտարարությանը:

Պուտինի խոսնակը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը և Պորոշենկոն վերջին քննարկման ժամանակ պարզել են, որ ճգնաժամի լուծման վերաբերյալ իրենց տեսակետները համընկնում են:

Ոչ աշխատանքային օրերի ընթացքում Եվրոպական միության առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ: Հինգշաբթի օրը Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ դաշինքը ևս միջոցներ կմշակի Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիային հակադարձելու նպատակով:

ՄԱԿ-ի տվյալներով Ուկրաինայի մարտերի ընթացքում զոհվել է 2,600 մարդ, իսկ 340,000-ը լքել են իրենց տները:









Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: