Հայերեն   English   Русский  

Սևանում կողակնի ու բեղլուի վերակագնման համար երկար տարիներ են պետք. մասնագետ


  
դիտումներ: 2093

Սիգի պաշարները Սևանա լճում շատացել են:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

«Անցյալում սիգի պաշարները տասնյակ հազարավոր տոննա էին, հետևաբար դեռ չի կարելի որսալ այնպես, ինչպես այսօր»,-ընդգծեց մասնագետը:

Սիգի պաշարների ընդհանուր քանակը 300-350 տոննա է դարձել, ինչը որսագողության նոր ալիքի պատճառ կարող է լինել։

«Չի կարելի որսալ գոնե մեկ անգամ սերունդ չտված կենդանուն, իսկ մեզ մոտ որսում են անգամ փոքրիկ ձկներին, ինչն անթույլատրելի է»,-ասաց նա`շեշտելով, որ պետությունը պարտավոր է խստորեն վերահսկել ձկնորսությունը

Ձկնաբանը նշեց, որ իշխանի մանրաձկան բացթողումը Սևանա լիճում լավ ծրագիր է, սակայն ոչ արդյունավետ և թանկ։

«Ամեն տարի դրա վրա հույս դնել չի կարելի, դա թանկ հաճույք է, մեր երկիրն էլ հարուստ չէ. պետք է զուգահեռ հատկապես ձվադրման շրջանում վերահսկողություն իրականացվի որսի նկատմամբ։ Չի կարելի խոսել իշխանի պոպուլյացիայի վերականգման մասին այն դեպքում, երբ նրա ձվադրավայրերը նորմալ վիճակում չեն ու ձվադրում նորմալ չի կատարվում։ Մենք միայն կարողանում ենք Սևանում պահպանել իշխանի ձկան գենոֆոնդը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Սևանի խեցգետնին, ձկնաբանը նշեց, որ այն քանակապես չի պակասել, բայց մանրացել է։

«Ամենավատ վիճակում մնում են Սևանի կողակն ու բեղլուն: Նրանց վերականգման համար երկար տարիներ են անհրաժեշտ»,-ասաց Բարդուղ Գաբրիելյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ այս տարի լճում և գետերում ուսումնասիրությունների համար տենդեր չի հայտարարվել, որը էական վտանգ է, քանի որ առանց այս միջոցների դժվար է պարզել, թե ինչ հիմքեր կան ձկնորսություն կազմակերպելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: