Հայերեն   English   Русский  

Կեռասով կլաֆուտի


  
դիտումներ: 1659

Այս միրգն իր անվանումը ստացել է հունական Կերասունդա քաղաքի անունից (ներկայիս Հիրեսունը Թուրքիայում): Հնում այս տեղանքը հայտնի էր իր բալով, իսկ կեռասը բալի վայրի տարատեսակն է:

Առաջին անգամ այն նկարագրել է Արիստոտելի աշակերտ Թեոֆրաստը մ.թ.ա. III դարում, իսկ հռոմեացիներն այն անվանում էին cerasi, այսինքն` պտուղներ Կեռասիից:

Կեռասով կլաֆուտին ֆրանսիական ազգային խոհանոցի ավանդական աղանդեր է, որը ջեռեփուկ է հիշեցնում:

Բաղադրությունը

500 գ կեռաս

130 գ ալյուր

4 ձու

150 գ շաքարավազ

300 մլ կաթ

20 գ կարագ

Պատրաստման եղանակը

Կեռասը լվանալ, պտղակոթունն ու կորիզը հեռացնել: Ձուն ու շաքարավազը հարել այնքան, որ համասեռ զանգված ստացվի, ավելացնել ալյուրն ու կրկին հարել: Ապա ավելացնել կաթն ու էլի հարել. պետք է ստացվի բավականաչափ ջրիկ խմոր:

Տապակը կարագոտել, ապա տակը դասավորել կեռասը ու վրայից հավասարաչափ լցնել ջրիկ խմորը:

Թխել 35-40 րոպե` 2100 պայմաններում, իսկ մատուցելուց առաջ վրան շաքարափոշի ցանել:

Բարի ախորժակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: