Արևելյան Ուկրաինայում ռուս ֆոտոլրագրող է զոհվել
դիտումներ: 997
Անդրեյ Ստենինը անհայտ կորել էր օգոստոսի սկզբին:
Չորեքշաբթի օրը հրապարակված
հայտարարության մեջ գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը նշել է, որ
Ստենինի աճյունը հայտնաբերվել է Դոնեցկի մոտակայքում այրված մեքենայի մեջ:
Կիսելյովի խոսքով՝ մեքենան այրվել էր ուկրաինական ուժերի կրակոցներից:
Ռուսաստանում Ստենինի
գործընկերները ցույց էին կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել 33-ամյա լրագրողին:
Նրանք պնդում էին, որ ուկրաինական բանակը գերի է վերցրել Ստենինին: Կիևի
կառավարությունը հայտնել է, որ որևէ տեղեկություն չունի Ստենինի վերաբերյալ: