Հայերեն   English   Русский  

Երգչուհի Սիարան դարձել է Topshop ապրանքանիշի նոր դեմքը (Լուսանկարներ)


  
դիտումներ: 560

Երգչուհի Սիարայի սերը բրիտանական Topshop ապրանքնաիշի նկատմամբ աննկատ չի մնացել: Այսուհետև երգչուհին հանդիսանում է ապրանքանիշի պաշտոնական դեմքը ԱՄՆ-ում: Գրում է Popcornnews.com-ը:

Այդ տեղեկությունը Սիարան հայտնել է ինստագրամի իր էջում: Նա Topshop ապրանքանիշի հիմնադիր և սեփականատեր Ֆիլիպ Գրինի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և համապատասխան գրառում կատարել. «Դա ուղղակի հիասքանչ էր, երբ պարոն Ֆիլիպ Գրինը ինձ ԱՄՆ-ում որպես Topshop ապրանքանիշի նոր դեմք ներկայացրեց: Ես չափազանց ուրախ եմ»:

կարևոր հայտարարությունն արվել է Լոնդոնում կայացած Fashion Retail Academy նորաձևության ոլորտում հայտնի մրցանակաբաշխության ընթացքում:

Մրցանակաբաշխության ընթացքում երգչուհին ներկայացել էր հենց Topshop ապրանքանիշի սև զգեստով:

Սիարա 1

Սիարա 1





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: