Ես դեմ եմ, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի. Լարիսա Ալավերդյան
«Սահմանադրության մաս-մաս ներկայացնելը լավ միտք չի: Հիմա մենք 7 գլուխ ունենք նախկին 6-ի փոխարեն, բայց ինձ համար պարզ չէ՝ սա ինչի՞ նախագիծ է՝ սահամանդրական փոփոխությունների՞, թե՞ նոր սահմանադրության. ես դեմ եմ, որ այն դրվի հանրաքվեի»,- նշեց նա:
Ալավերդյանի համար անհասկանալի է, թե այս փոփոխություններն ինչու են կատարվում հենց հիմա, չնայած, նա նշեց, որ 90-ականներին ինքը ևս կողմ է եղել ոչ թե նախագահական, այլ պառլամենտական կառավարման համակարգին, իսկ այս ամենը, ըստ բանախոսի, արվում է հասարակության ուշադրությունը երկրի զարգացման խնդիրներից շեղելու համար:
Նրա խոսքով` հարց է առաջանում՝ արդյոք նոր Սահմանադրությունը կայուն է դարձնում մեր երկիրը, արդյոք այս համակարգով ընտրված մարմինների նկատմամբ մարդկանց վստահությունն ավելին է լինելու: «Ես կարծում եմ՝ ոչ: Ընտրական օրենսգիրքն ունի որոշիչ նշանակություն, և առանց քննարկելու հրամցնել սա ժողովրդին՝ անմտություն է: Ես կարծում եմ, որ ժողովրդին բարդ է լինելու հասկանալ նոր Սահմանադրությունը: Այս շտապողականությունն ինձ համար աընդունելի է»:
Ըստ Ալավերդյանի` Սահմանադրության փոփոխությունների նախագծի ամենաթույլ հանձաժողովի կազմն է:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են բարձրակարգ մասնագետներ, բայց միայն իրավաբականական անձանց այս գործընթացում ներառելը ճիշտ չէ. Ճիշտ կլիներ, որպեսզի հանձնաժողովի կազմում լինեին նաև քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, սոցիոլոգներ և բարձր որակ ունեցող հոգեբաններ:
«Այս համակարգով ընտրված իշխանության նկատմամբ վստահությունն ավելի մեծ չի լինելու»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: