Հայ ըմբիշները հոգեբանական ճգնաժամից դուրս եկան. Արայիկ Բաղդադյան
Մասնակցող մարզիկների կազմը բավականին բարձրակարգ էր. նրանց թվում էին օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի և Ասիայի չեմպիոններ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքները ամփոփեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ հայ մարզիկները լավ ելույթներ ունեցան, սակայն դեռևս համապատասխան մարզավիճակում չեն: Նրանք պետք է հասնեն առավելագույնին Աշխարհի առաջնությունից առաջ:
Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարը, սակայն, կարևոր ֆունկիցիա կատարեց. «Բաքվի եվրոպական խաղերից հետո նրանք հոգեբանական ճգնաժամից դուրս եկան: Այս մրցաշարի շնորհիվ մարզիկները մոռացան այն, ինչ այնտեղ տեղի ունեցավ: Սա նրանց ավելի կոգևորի Աշխարհի առաջնությունից առաջ»,- նշեց Արայիկ Բաղդադյանը:
Մարզիչը գնահատեց նաև մարզիկների ներկա մարզավիճակը. «Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթեց, բայց դեռ իր ամբողջ ներուժը չի օգտագործել, աշխարհի առաջնությունից առաջ աշխատելու տեղ ունի: Ուրախացրեց Դավիթ Սաֆարյանը, ով 2013 թվականի աշխարհի առաջնությունից հետո իր առաջին ոսկե մեդալը նվաճեց: Սա հոգեբանական առումով շատ լավ է, նրա մոտ վերկանգնվեց հաղթողի հգեբանությունը»:
Ֆեդերացիան դեռևս ընդհանուր վերլուծություն չի կատարել. Հայաստանի ազգային հավաքականի կազմը կորոշվի ավելի ուշ:
Աշխարհի առաջնության մեկնող հավաքականի կազմը կհայտարարվի Վրաստանի ուսումնամարզական հավաքից առաջ:
Լուսանկարը` Aravot.am-ի