Քաղաքացիների 46 տոկոսը կողմ է սահմանադրական փոփոխություններին. հարցման արդյունքներ
Հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց
«Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նա նշեց, որ հարցմանը մասնակցել է 1005 մարդ ամբողջ հանրապետությունում:
Հարցին, թե «բավարարվա՞ծ եք արդյոք Ձեր կյանքով», դրական պատասխան է տվել 7%–ը, 44%–ը նշել է, որ ավելի շուտ բավարարված են, 33%–ը նշել է, որ ավելի շուտ բավարարված չէ, և ընդհանրապես բավարարված չի եղել հարցվածների՝ 16%–ը:
Հարցին, թե «ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտանիքի նյութական տնտեսական ապահովածությունը ներկայում»՝ 12%–ը նշել է՝ «լավ», 53%-ը նշել է՝ «միջին», 22%-ը նշել է «վատ», իսկ 13%-ը նշել է՝ «շատ վատ»: Ընդհանուր առմամբ հարցվածների 67%-ը նշել է, որ երկրի տնտեսության վիճակը վատ է կամ շատ վատ է:
Հարցին, թե ներկայում որոշ երկրներ ձգտում են ﬕավորման, մյուսները` հակառակը, ինքնուրույնության, եթե Դուք իրավասու լինեիք նման հարցեր որոշել, նշված երկրներից որոնց հետ ճիշտ կլիներ ﬕավորվել, հարցվածների 59%–ը նշել է Ռուսաստանի հետ, եվրոպական երկրների հետ՝ 8%–ը, իսկ 28%–ը գտել է, որ Հայաստանին անհրաժեշտ չէ միավորել որևէ երկրի կամ միության հետ:
Հարցվածների 32%–ը նախագահի աշխատանքը հավանության են արժանացրել, կառավարության աշխատանքի վերաբերյալ դրական է պատասխանել 20%-ը, իսկ ԱԺ-ի աշխատանքի մասին դրական է արտահայտվել 19%–ը:
Այն հարցին, թե «Տեղյակ եք արդյոք, թե ներկա ՀՀ սահմանադրության համաձայն ինչպիսի կառավարման ձև է գործում ՀՀ-ում», 26 տոկոսը պատասխանել է ոչ, իսկ 74 տոկոսը` այո:
Հարցվածների 51 տոկոսը տեղյակ չէ ՀՀ սահմանադրական բարեփոխուﬓերի նախաձեռնության մասին:
Այն հարցին, թե ` «Ըստ Ձեզ, արդյոք ՀՀ-ում կա սահմանադրական բարեփոխուﬓեր իրականացնելու անհրաժեշտություն», հարցվածների 46 տոկոսը դրական է պատասխանել: 38 տոկոսը պատասխանել է` ոչ, իսկ 16 տոկոսը դժվարացել է պատասխանել:
«Ինչպես եք վերաբերվում կառավարման կիսանախագահական ձևից անցմանը խորհրդարանական կառավարման ձևին» հարցին 32 տոկոսը դժվարացել է պատասխանել, 16 տոկոսը բացասական է վերաբերվում, իսկ «21 տոկոսը ավելի շոտ դրական»: