Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը բավարարվեց կես միավորով


  
դիտումներ: 1044

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում կարճատև ընթացք ունեցավ Լևոն Արոնյանի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի պարտիան: Գրոսմայստերները, 30 քայլ կատարելուց հետո, միմյանց հաշտության ձեռ մեկնեցին: Վաստակելելով կեսական միավոր, նրանք միավորների իրենց պաշարը հասցրին 3-ականի: Դա շատ քիչ է այսպիսի ստուգատեսներում հաջողության հասնելու համար:

Իսկ ահա, նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը թեև նույնպես ոչ-ոքի խաղաց իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայիհետ, բայց ընդհատեց վերջինիս հաղթարշավը: Կարուանան, առավելության հասնելով բոլոր մրցակիցների նկատմամբ,
անցկացրած նախորդ 7 պարտիաները գրանցել էր իր օգտին: Նա վաստակած 7,5 միավորով շարունակում է մնալ առաջատար:

Տեխնիկական արդյունքներ

8-րդ տուր

Լևոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0,5:0,5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0:1

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5


Աղյուսակ

1. Ֆաբիանո Կարուանա՝ 7,5

2. Մագնուս Կառլսեն՝ 4.5

3. Վեսելին Տոպալով՝ 4

4. Լևոն Արոնյան՝ 3

5. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 3

6. Հիկարու Նակամուրա՝ 2





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: