Հայերեն   English   Русский  

Եզդիների համայնքը դեմ է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների. համայնքի ներկայացուցիչ


  
դիտումներ: 765

Սահմանադրական փոփոխությունները ազդեցություն կունենան բոլոր քաղաքացիների վրա:

Ազգային փոքրամասնությունների վերաբերմունքին այս հարցի նկատմամբ անդրադարձան եզդիների համայնքի ներկայացուցիչները:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եզդիների ազգային կոմիտե» հ/կ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների կարիք եզդիների համայնքը չի տեսնում, քանի որ հանրությունը նման պահանջ չի դրել. եթե հանրությունը դրա անհրաժեշտության հարցը բարձրացնի, եզդիները նույնպես կողմ կլինեն:

«Նոր Սահմանադրությամբ մարդու իրավունքները բարելավվում են, բայց դա կարելի է անել նաև առանց հինը փոխելու: Եզդիական համայնքը բազմիցս դիմել է պատկան մարմիններին և միջազգային կառույցներին, որպեսզի ԱԺ-ում ունենա իր պատգամավորը, սակայն առանց Սահմանադրության փոփոխության էլ կարելի է այդ հարցը լուծել՝ Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ մտցնելով, իրավական ակտերով: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները նախևառաջ ՀՀ քաղաքացիներ են: Այսինքն` եթե լավ լինի, մենք էլ ենք զգալու դա, եթե բռնապետություն լինի, դա էլ ենք զգալու», – այս տեսակետ հայտնեց Սաշիկ Սուլթանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: