Հունահռոմեական ըմբիշները մեկնում են Բելառուս
Ինչպես տեղեկացրեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, օգոստոսի 1-14 Բելառուսում գտնվող Ստայկիի հանրաճանաչ մարզաբազայում Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի, որին ներգրավված կլինեն հավաքականի 14 ըմբիշներ:
«Ստայկիում այդ ժամանակահատվածում նախատեսել են ուսումնամարզական հավաք անցկացնել ևս մի քանի հավաքականներ, ուստի մարզումային-մրցակցային զույգերի պակաս չենք զգա»,-ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց նաև, որ ևս մեկ հավաք էլ անմիջապես աշխարհի առաջնությունից առաջ կանցկացնեն Երևանում ու լիովին պատրաստ կմեկնեն մրցավայր մեկնելուն:
Հիշեցնենք, որ անցած տարի Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ հաջողության. աշխարհի չեմպիոններ դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն ու 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: