Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում քննարկվել են մի շարք հարցեր
դիտումներ: 1407
ՀԽ
նախագահ Վազգեն Մանուկյանը նախ խորհրդի քննարկմանն է դրել 2014թ.
սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների Հանրային խորհրդի աշխատանքների պլանավորման
հարցը՝ նաև տեղեկացնելով, որ խորհրդի գործունեության ժամկետն ավարտվում է
2014 թ. դեկտեմբերի 31-ին: Նա հայտնել է, որ ՀԽ հետագա գործունեության
հարցը կքննարկվի ՀՀ Նախագահի հետ հոկտեմբեր ամսին, իսկ ՀԽ կառուցվածքային
փոփոխությունների հարցը կքննարկվի սահմանադրական փոփոխություններին
զուգահեռ:
Նիստի
ընթացքում ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը բարձրացրել է Իրաքի
եզդիների հարցը՝ առաջարկելով դիմել Հանրային խորհուրդների միջազգային
կառույցին՝ համատեղ հանդես գալու Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող
հանցագործությունը կանխելու կոչով: Վազգեն Մանուկյանը հանձնարարել է
խորհրդի անդամներին առանձին քննարկել Իրաքի եզդիների հարցը (հանձնարարական է
տրվել ՀԽ անդամ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն
Սաֆրաստյանին հանդիպել եզդիների հետ, ուսումնասիրել հարցը և հրավիրել
աշխատանքային խորհրդակցություն վերջնական դիրքորոշում ներկայացնելու
համար):
ՀԽ
անդամ Վազգեն Սաֆարյանն առաջ է քաշել 3 հարց՝ ագրոարդյունաբերական
քաղաքականության և հայեցակարգ ընդունելու մասին հարցը, վերականգնող
էներգետիկայի հարցը, ինչպես նաև որոշակի առաջարկություններ «Նաիրիտի» վերաբերյալ մասնագետների մասնակցությամբ քննարկում կազմակերպելու հարցը:
ՀԽ նախագահը նշել է, որ այդ հարցին պետք է տալ վերջնական լուծում, և եթե չկա որևէ եղանակ «Նաիրիտն» աշխատացնելու, ապա անընդունելի է աշխատակիցներին անընդհատ խաբելը և ռեսուրսները փոշիացնելը:
ՀԽ
անդամները
քննարկել են նաև ՀՀ կառավարության հետ Հանրային խորհրդի
համագործակցությունն ակտիվացնելու և արդյունավետությունը բարձրացնելու
հարցը: Նիստի որոշ անդամներ ներկայացրել են համապատասխան պետական
գերատեսչությունների հետ համագործակցության ընթացքն ու արդյունքները:
Մասնավորապես ակտիվ համագործակցության վերաբերյալ խոսել է ՀԽ անդամ, ՀԽ
գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի
Ջավադյանը:
ՀԽ
անդամ, ՀԽ
ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն
Սաֆարյանն իր հերթին հայտնել է, որ ակտիվորեն աշխատել է և պատրաստ է
հետագայում նույնպես աշխատել ՀՀ կառավարության հետ, քանի որ դա տվել է
դրական արդյունքներ: Նա ներկայացրել է մի շարք հարցեր, որոնք իրենց
հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀԽ-ի կողմից բարձրացվել են կառավարությունում
և ստացել որոշակի լուծումներ. մասնավորապես`
1. Արդյունաբերական քաղաքականության
հայեցակարգի ընդունումը /15.12.2014թ./
2. Ապրանքների արտահանման խթանման քաղաքականության ընդունումը,
3. Արդյունաբերության աջակցման հիմնադրամի ստեղծումը,
4. Պետություն-մասնավոր հատված գործընկերության կիրառումը որպես գործիքակազմ,
5. Արտահանման նպատակով վարկեր ստացող ձեռնարկություններին բյուջետային միջոցներից 3% փոխհատուցումը,
6. Առևտրի ոլորտում շրջանառության հարկի իջեցումը մինչև 1%,
7. Սահմանային գյուղերին հարկային արտոնությունների տրամադրումը,
8. Պղնձաձուլարանի կառուցման և պոչամբարների վերամշակման գաղափարների ընդունումը և այլն:
ՀԽ անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն, դժգոհություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակից՝ նշելով նաև այն փաստը, որ արդարադատության նախարարությանը կից ստեղծված հանրային խորհրդում ՀՀ Հանրային խորհրդից որևէ ներկայացուցիչ չի ներգրավվել:
2. Ապրանքների արտահանման խթանման քաղաքականության ընդունումը,
3. Արդյունաբերության աջակցման հիմնադրամի ստեղծումը,
4. Պետություն-մասնավոր հատված գործընկերության կիրառումը որպես գործիքակազմ,
5. Արտահանման նպատակով վարկեր ստացող ձեռնարկություններին բյուջետային միջոցներից 3% փոխհատուցումը,
6. Առևտրի ոլորտում շրջանառության հարկի իջեցումը մինչև 1%,
7. Սահմանային գյուղերին հարկային արտոնությունների տրամադրումը,
8. Պղնձաձուլարանի կառուցման և պոչամբարների վերամշակման գաղափարների ընդունումը և այլն:
ՀԽ անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն, դժգոհություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակից՝ նշելով նաև այն փաստը, որ արդարադատության նախարարությանը կից ստեղծված հանրային խորհրդում ՀՀ Հանրային խորհրդից որևէ ներկայացուցիչ չի ներգրավվել:
ՀԽ
անդամ, ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի
հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը բարձրացրել է բուհերում և
ակադեմիական կառույցներում աշխատող երիտասարդների հարցը, որոնք
համատեղության կարգով աշխատում են պետական եւ մասնավոր կառույցներում, և
որոնց կենսաթոշակային պահումները կատարվում են ընդհանուր գումարից: Նա
առաջարկել է, որպեսզի ՀԽ-ն քննարկման դնի այս հարցը և հանդես գա ծրագրային
փոփոխություններով:
Վազգեն
Մանուկյանն իր հերթին ընդգծել է այս խնդրի լուծման համար կոնկրետ
լուծումներ առաջարկելու կարևորությունը՝ հատկապես, որ կառավարությունում
արդեն դրված է հարցի քննարկումը:
Արտուշ
Ղուկասյանը բարձրացրել է նաև ՀՀ-ում բուհերի տարբեր կարգավիճակներ
ունենալու խնդիրը՝ նշելով, որ անհրաժեշտ է դրանք բերել նույն կարգավիճակի:
Հանձնաժողովի
գիտության և կրթության հարցերի ենթահանձանաժողովի նախագահ Կարինե
Թումանյանը, որը նույնպես հրավիրված էր նիստին, դժգոհություն է հայտնել
պետության կողմից գիտության և կրթության բնագավառում աշխատող դասախոսներին
անտեսելու վերաբերյալ՝ մասնավորապես աշխատավարձերի բարձրացման և սոցիալական
փաթեթների տրամադրման առումով: Նա նշել է, որ դա պատճառ է դառնում,
որպեսզի շատ դասախոսներ հեռանան աշխատանքից:
ՀԽ
անդամ Հայկ Սարգսյանը հիշեցրել է, որ ոլորտի խնդիրները պարբերաբար
բարձրացվում են բուհերի գիտական խորհուրդներում, ինչպես նաև ԶԼՄ-ներում:
Այդ առումով նա նպատակահարմար է գտել ՀՀ պետական բուհերի ռեկտորների
խորհրդի հետ համատեղ, նախօրոք պատրաստված հարցերի շրջանակում, քննարկում
անցկացնել Հանրային խորհրդում:
Վազգեն Մանուկյանը բուհերի խնդիրների հետ մեկտեղ առաջարկել է քննարկել նաև դպրոցներում առկա խնդիրները՝ իրավիճակի
ներկայացման հարցը հանձնարարելով Կարինե Թումանյանին:
Նիստի
ժամանակ ՀԽ անդամ Աստղիկ Գևորգյանը մտավախություն է հայտնել, որ
հայ-թուրքական հարաբերությունների սերտացման ուղղությամբ ազգային
արժանապատվությունը վիրավորող կազմակերպված քարոզչություն է ընթանում, ինչն
անթույլատրելի է և պետք է կանխվի՝ հատկապես Հայոց ցեղասպանության 100-
ամյակի նախաշեմին:
ՀԽ
անդամ Արշակ Սադոյանը գործընկերներին տեղեկացրել է, որ ստեղծվել է
ինտերնետ կառավարման խորհուրդ՝ առաջարկելով ՀԽ-ի կողմից ընտրել խորհրդի
անդամ այդ խորհրդում աշխատելու համար:
Ամփոփելով նիստը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ՀԽ հանձնաժողովների նախագահներին հանձնարարել է հրավիրել կոլեգիայի նիստեր և մշակել առաջիկայում քննարկվելիք հարցերի շրջանակը: