Հայերեն   English   Русский  

Ըմբշամարտիկ Տիգրան Մինասյանը նվաճեց բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում


  
դիտումներ: 810

Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ի տարբերություն ազատ ոճայինների, Հայաստանի հունահռոմեական ըմբիշները հարաբերականորեն հաջող չմասնակցեցին: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց միայն 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը:

Հիշեցնենք, որ ազատ ոճայինները Սուբոտիցայում նվաճեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Տեղեկացնենք նաև, որ օգոստոսի 25-30 Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կընթանա պատանիների աշխարհի առաջնությունը: Հուսանք, որ ազատ ոճայինները կփորձեն նույնքան հաջող մասնակցել, իսկ հունահռոմեականները բարելավել Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: