Հայերեն   English   Русский  

Բերդում բացվել է տավուշցի երիտասարդ նկարիչ Վարդան Աբգարյանի առաջին անհատական ցուցահանդեսը


  
դիտումներ: 3405

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանում բացվել է գեղանկարիչ Վարդան Աբգարյանի անհատական ցուցահանդեսը: Վարդան Գրիգորյանը Բերդից է, ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:

Վարդան Աբգարյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Վարդան Աբգարյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Վարդան Գրիգորյանը բազմիցս է հանդես եկել խմբակային ցուցահանդեսներով, իսկ սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն է: Երիտասարդ հայ աբստրակտ նկարիչ Վարդան Գրիգորյանի ստեղծագործությունները ներկայացվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում, մասնավորապես` Մոսկվայում: Բերդի թանգարանում բացված նրա ցուցադրությունն ընդգրկում է հեղինակի սկզբնական շրջանի գործերը: Բերդի թանգարանի ղեկավար Արթուր Երկանյանը նշեց, որ նպատակ կա երիտասարդ նկարչի ստեղծագործությունները ներկայացնել նաև առաջիկայում Եվրոպական մշակութային օրերի շրջանակում անցկացվող թանգարանային միջոցառումներում: Հավելենք, որ Բերդի թանգարանն աստիճանաբար վերածվում է մշակութային օջախի, որտեղ իրականացվում են արվեստին նվիրված տարատեսակ միջոցառումներ: Այս օրերին թանգարանում ու նաև հարակից տարածքում իրականացվում են նաև բարեկարգման աշխատանքներ, բարելավվում են ենթակառուցվածքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: