Հայերեն   English   Русский  

Բեռնար Շալանդ.«Առանց Մխիթարյանի, Օզբիլիսի և Մովսիսյանի մեզ շատ դժվար է»


  
դիտումներ: 1221

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Դանիայի թիմից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո հետևյալն ասաց.






- Արդյո՞ք Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով:

- Այո, նա վնասվածք էր ստացել: Ես հիմար չեմ (ծիծաղում է): Դեռ չգիտենք, թե ինչքանով է լուրջ վնասվածքը: Բժիշկները կասեն:

- Ի՞նչ գնահատական կտաք խաղին:

- Մենք լավ հանդիպում անցկացրինք, կազմակերպված էինք գործում: Մեկ ժամ ստացվեց հաջող խաղալ, հաշվի մեջ առաջ լինել, բայց հետո արդեն ամեն ինչ փոխվեց: Դուք ինձ հարցրիք Մխիթարյանի մասին, ով շատ կարեւոր է մեր թիմի համար: 0:1-ի ժամանակ մենք եւս մեկ շանս ունեինք, բայց սանտիմետրներ չհերիքեցին: Մխիթարյանի դուրս գալուց հետո խաղը փոխվեց, Դանիայի պաշտպանները սկսեցին ավելի վստահ խաղալ: Առանց Մխիթարյանի, Օզբիլիսի և Մովսիսյանի շատ դժվար է մեզ համար: Շնորհավորում եմ երկու թիմերին էլ՝ լավ խաղի համար:

- Կարելի է ասել, որ ֆիզպատրաստվածությունը չհերիքեց, որ գոնե մեկ միավոր վաստակեր Հայաստանը:

- Չէի ասի, թե դա էր խնդիրը: Մենք լավ էինք գործում, բայց արդեն նշեցի, որ Մխիթարյանի հեռանալուց հետո մենք խնդիրներ ունեցանք: Երբ դու չես կարողանում պահել գնդակը, մրցակիցն անընդհատ գալիս է, գալիս է… Ֆիզպատրաստվածությունը չէր խնդիրը: Մենք ֆիզիկապես լավ տեսք ունեինք: Պետք է նշել, որ Դանիայի թիմի կազմում փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները շատ ուժեղացրին խաղը:









Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: