Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին և նախագծի առանձին դրույթների:
ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովում շարունակել ակտիվ և համակողմանի քննարկումները մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ, որում, ըստ նրանց, տեղ են գտել երկրի զարգացումն ապահովող՝ իրենց համար կարևոր հիմնական շեշտադրումներն ու ՀՅԴ մոտեցումները: