Հայերեն   English   Русский  

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին


  
դիտումներ: 1938

Սեպտեմբերի 8-ին` ժամը 01:15-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում

որպես ժամապահ ընդգրկված` ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի դին: Սամվելը 22 տարեկան էր, զորակոչվել էր Երեւանից, Մաշտոցի զինկոմիսարիատից: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: