«ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված բանաձևը, ցավոք սրտի, մեզ համար
ոչ մի դրական արդյունք չտվեց։ Ոչինչ չփոխվեց։ Գագաթաժողովը հիմնականում վերաբերում
էր Ուկրաինային և Հյուսիսային Իրաքում ընթացող
իրադարձություններին։ Մնացած խնդիրների նկատմամբ կար ինդեֆերենտ, անտարբեր վերաբարմունք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Լեռնային Ղարաբաղի հարցում բանաձևը էական փոփոխության չենթարկվեց։
Ավելին՝ շեշտվեց տարածքային ամբողջականության կարևորությունը
ՆԱՏՕ-ի խնդիրը, ըստ քաղաքագետի, ոչ այնքան հարավային Կովկասի երկրների առջև ծառացած
խնդիրների լուծումն էր, որքան ՆԱՏՕ-ին հետաքրքրում էր այդ խնդիրների հարաբերությունները
Ռուսաստանի հետ։ Այս մասով Լեռնային Ղարաբաղի խնդիրը դուրս մնաց օրակարգից։
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ընդուված բանաձևը Բոզոյանը բնորոշեց որպես «Հայաստանի համար ոչ բարենպաստ բանաձև, որը էապես տարբերվում
էր Մինսկի խմբի պարբերական հայտարարություններից, որոնք, ըստ էության, ավելի օբյեկտիվ էին և հավասարակշռված»։
«Անկախ»-ի այն հարցին, թե նման բանաձևը էական, տեսանելի փոփոխություններ
առաջիկայում կբերի՞ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քաղաքագետը
պատասխանեց, որ էական փոփոխություններ չենք ակնկալում, սակայն չմոռանանք, որ նման
կառույցների ընդունած բանաձևերը մթնոլորտ ձևավորելու իմաստով վտանգավոր են։
«Հայաստանը պետական մակարդակով խայտառակ վատ քարոզչություն է
տանում ողջ աշխարհում, կարելի է ասել՝ ոչինչ չի անում, միայն պաշտպանվողական կեցվածքում
է»,-նշեց Բոզոյանը։