Հայերեն   English   Русский  

Օրենքն ընդունելուց երկու ամիս անց ԱԺ-ն քննարկում է այն փոփոխելու մասին նախագիծը


  
դիտումներ: 1226

ԱԺ-ն քննարկում է ամռանը՝ հունիսի 21-ին, ընդունված ՛՛Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՛՛ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագիծը հրատապ կերպով ԱԺ է բերել Կառավարությունը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով, հարց բարձրացրեց, թե մի քանի ամիս առաջ ընդունված օրենքում ինչ փոփոխությունների կարիք կարող է լինել: ՛՛Ի՞նչ եղավ երկու ամսվա մեջ, որ ասում եք բացթողումներ կան: Օրենքի մեջ բացթողումը որն է: Ասեք ճշմարտությունը՝ Համաշխարհային բանկի պայմանները չեն կատարվել և տրանշ ստանալու համար փոփոխություններ են հարկավոր՛՛,- ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ չեն եղել նաև հանրային լսումներ տվյալ օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկվել է նախորդ՝ ամռանն ընդունված նախագիծը: Նույնը փաստեց և ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ ՀԿ-ները դեմ են արտահայտվում նոր նախագծին: Նա ասաց, որ ՛՛Ժառանգությունը՛՛ դեմ է քվեարկելու օրենքի փոփոխությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: