Հայերեն   English   Русский  

Մանրամասներ պայթյունի մասին, որը զգացվել է նաև Հայաստանում


  
դիտումներ: 1201

Իգդիրից Նախիջևան տանող Դիլուջու սահմանային անցակետի մոտ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել ոստիկաններին տեղափոխող ծառայողական միկրոավտոբուսի վրա:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով 11 ոստիկան զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել:

Տարածքում հատուկ ռազմական գործողություն է իրականացվում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքում տեղի ունեցած պայթյունը զգացվել է նաեւ Հայաստանում: ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: