Հայերեն   English   Русский  

Խելքին աշեցեք, մեկին տվել են, մեկին չեն տվել


  
դիտումներ: 669

Այսօր ԱԺ-ում քննարկման առարկա սահմանադրական փոփոխությունները, ըստ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, կապ չունեն ազգային շահի ու ծրագրի հետ: Զարուհի Փոստանջյանի խոսափողն, ինչպես նախորդ նստաշրջաններում, մի քանի անգամ, անջատվեց: Պատգամավորը կարծում է սահմանադրության նոր նախագիծը ԱԺ-ում պարտավոր էր ներկայացնել ՀՀ նախագահը, այլ ոչ նրա փաստաբանները:

«Փաստաբանները ուզում են երկարաձգել իշխանավարումը, մինչդեռ պետք է քննարկվեր իմպիչմնետի և Սերժ Սարգսյանին ազատազրկման դատապարտելու հարցը: Հետևաբար այսօրվանից ԱԺ-ում ընթացող բոլոր քննարկումների ժամանակ խնդրում են հետևել՝ ով ինչ է ասում և լծվել Սերժ Սարգսյանի հեռացնելու ու նոր ընտրություններ անցկացնելու, նոր կառավարություն ձևավորելու, և հանուն ժողովրդի համար գործող օրենքներ գրելու գործին»,-ասաց Փոստանջյանը: Իսկ ԱԺ նախագահն ի պատասխան Փոստանջյանի ելույթների՝ ասաց. «Խելքի աշեցեք, մեկին տվել են, մեկին չեն տվել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: