Իշխանությունը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում սահմանադրական բարեփոխումներով. Ռ. Հակոբյան
Նրա խոսքով՝ ներկայիս սահմանադրությունը որևէ կերպ չի խոչընդոտում, որ պետական կառավարման համակարգը չդառնա իշխանակենտրոն, սահմանադրությունը չի խոչընդոտում, որ մեծամասնական մանդատները վերածվեն համամասնականի:
՛՛Մենք ունենք փաստ, որ պետբյուջեի 70 տոկոսը գտնվում
է ռիսկային գոտում, Վերահսկիչ պալատի հաշվետվությունում ներկայացվեցին փաստեր, բայց
ոչինչ չարվեց, քանի որ ընդդիմությունը վրահսկելու որևէ լծալ չունի: Իշխանությունը բոլորովին
այլ նպատակներ է հետապնդում սահմանադրական բարեփոխումներով: Իշխանություններին կոչ
եմ անում հետ կանգնել այս վտանգավոր նապաձեռնությունից՛՛,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Ի պատասխան ԱԺ նախագահ
Գալուստ Սահակյանը նշեց. ՛՛Ընդունեցինք ի գիտություն՛՛: