Հայերեն   English   Русский  

Տավուշի Նավուր և Իծաքար գյուղերը շուտով գազ կունենան


  
դիտումներ: 1265

ՀՀ Տավուշի մարզի Նավուր և Իծաքար գյուղերում անցկացվում է գազամատակարարման ցանց: Մարզի այս համայնքները կապույտ վառելիք չեն ունեցել անգամ կոմունիստական ժամանակաշրջանում:

Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ այս պահին ակտիվ ընթանում են շինարարական, խողովակների անցկացման աշխատանքները: Գլխավոր մագիստրալը անցկացվել է հարևան Չինչին համայնքից: Ծրագիրն իրականացվում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ` ԻՖԱԴ-ի ներդրումներով:

Կապույտ վառելիքը նրանց կհասնի 2016-ի հունիսին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: