Հայերեն   English   Русский  

Ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանից 4 մարզիկ կմասնակցի


  
դիտումներ: 635

Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում կայանալիք բանակայինների 6-րդ խամաշխարհային խաղերի ծրագրով ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես կգան նաև հայ ըմբիշները:

Արդեն հայտնի է հունահռոմեական հավաքականի՝ 4 ըմբիշներից բաղկացած կազմը, որը կղեկավարի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Հայաստանը Մունգյանում կներկայացնեն Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը՝ 59 կգ, երիտասարդների աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը՝ 66 կգ, միջազգային մրցաշարերի հաղթող Ռաֆայել Ալեքսանյանը՝ 71 կգ և մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Սարգիս Քոչարյանը՝ 80 կգ:

Հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-9-ը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական կայքը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: