Հայերեն   English   Русский  

Ժխտողականության դեմ պայքարը փակում է դուռը նոր ցեղասպանությունների առջեւ. Էդուարդ Շարմազանով


  
դիտումներ: 1338

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հույն գործընկերոջը նախօրեին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին կողմ քվեարկելու համար: Նա Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարին խնդրել է իր ողջույններն ու երախտիքի խոսքը փոխանցել օրինագծին կողմ քվեարկած մյուս խորհրդարանականներին եւս:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում հույն պատգամավորների քայլը՝ այն որակելով ծառայություն ոչ միայն հայ եւ հույն ժողովուրդներին, այլեւ ողջ մարդկությանն ու քաղաքակրթությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ժխտողականության դեմ պայքարը փակում է դուռը նոր ցեղասպանությունների առջեւ:

Ապոստոլոս Կակլամանիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ջերմ խոսքերի համար: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս սատարել հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: