ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին, բայց թույլ չի տա այն կեղծիքներով անցկացնել
Նա նաև հերքեց մամուլում տարածված լուրերը, թե խմբակցության ներսում հակասություններ կան: «Տարակարծություններ կարող են լինել, հակասություններ`ոչ»,- ասաց Վարդանյանը:
Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինայսնաը նշեց. «Ցանկացած դաշնակցական այնքան կամք և վճռականություն ունի, որ անհաղթահարելի տարաձայնությունների դեպքում հեռանա»:
Խոսելով սահմանադրական փոփոխությունների շուրջ ստեղծված իրավիճակիւն`Վարդանյանը նշեց, թե ամեն ինչ սև ու սպիտակ է ընկալվում. Ով նախագահի հետ հանդիպում է, դավաճան է որակավորվում, ով չի հանդիպում`հերոս է դառնում: Նրա կարծիքով`եթե ներկա սահմանադրական փոփոխություններով առաջարկվեր անցնել նախագահական համակարգի, որն այդքան գովերգում են «Ոչ»-ի կողմնակիցները, նրաբնք միևնույն է, դեմ էին լինելու, քանի որ առաջարկողը Սերժ Սարգսյանն է:
Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ այսօր սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների մեծ մասը ժամանակին իշխանություն է եղել իրենց իսկ գովաբանած սահմանադրության օրոք: Սակայն ժողովուրդը նրանց կառավարումից էլ է դժգոհ եղել: Այդ պարագայում ինչու նրանք չեն նախաձեռնել ցանկալի գործողություններ:
«Ինչքան ուզում եք լավ վարորդ ունեցեք, եթե մեքենան անսարք է, վարորդն այն չի կարող առաջ մղել»,- ասաց Մինասյանը`նշելով, որ մեքենան սարքի գցող մեխանիզմը հենց սահմանադրությունն է:
Վարդանյանը նաև նշեց, որ ՀՅԴ-ն դեմ է ընտրակեղծիքներով սահմանադրական փոփոխություններն անցկացնելուն և պայքարելու է այդ երևույթի դեմ: Միևնույն ժամանակ, քաղաքական ուժը կարծում է, որ առաջարկվող փոփոխությունները հնարավոր է անցկացնել առանց կեղծիքների: