Հայերեն   English   Русский  

​Երեխաների և ընտանի կենդանիների համար վտանգավոր 10 սենյակային բույսեր (Լուսանկարներ)


  
դիտումներ: 13250

Այս բույսերից հարկավոր է անհապաղ ազատվել

Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն դուք կապշեք` տեղեկանալով, որ այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն:

Ահա ներկայացնում ենք այն 10 բույսերը, որոնք անհապաղ պետք է հեռացվեն տանից երեխաների ծնողների կամ ընտանի կենդանիների սեփականատերերի կողմից:

Նարգիզ

բույս 10

Այս բույսերը բավական թունավոր են, կարող են խնդիրներ առաջացնել ստամոքսի համար, ինչպես նաև սրտխառնոցի և փորլուծության պատճառ դառնալ:

Եթե դրանք գտնվում են խոհանոցում, ապա ամեն ինչ շատ ավելի վատ ավարտ կարող է ունենալ:

Այս բույսը կարող է նաև արյան ճնշման բարձրացման, սրտի կծկումների հաճախակիության առիթ դառնալ: Դրանց կոճղեզի կիրառումը կարող է անգամ մահացու ավարտ ունենալ:

Հակինթ

բույս 10

Հակինթներն ինչպես և նարգիզները կարող են սրտխառնոցի, փսխման և փորլուծության առաջացման առիթ դառնալ:

Դրանք կարող են անգամ ընտանի կենդանիների համար մահվան պատճառ հանդիսանալ:

Դիֆենբախիա

բույս 10

Այս տարածված սենյակային բույսը խավար է սիրում և կարող է կոկորդային հիվանդությունների զարգացման հանգեցնել:

Եթե այս բույսի հյութը հայտնվի երեխայի կամ շան օրգանիզմում, ապա կարող է սպանել նրանց:

Դափնեվարդ

բույս 10

Թեև այս բույսը նուրբ և անմեղ տեսք ունի, սակայն այն շատ թունավոր է:

Եթե ձեր տան ընտանի կենդանիներից որևէ մեկը պատահմամբ ուտի այս բույսի գեթ մեկ տերև, ապա կարող է մահանալ:

Երեխաներն այս բույսի նկատմաբ ևս ընկալունակ են և հենց այդ պատճառով հարկավոր է դրանք հեռացնել տանից: Իսկ մեծահասակների մոտ այս բույսը կարող է թուլության, գլխապտույտի, մկանների ջղաձգման և առիթմիայի պատճառ դառնալ:

Սպատիֆիլլում

բույս 10

Սա ամենահասարակ շուշանն է և այն բավական տարածված է որպես սենյակային բույս:

Համարվում է, որ այն հիասքանչ մաքրում է օդը: Շատերն անգամ պատկերացում չունեն, որ ալերգիա ունեն այս բույսից:

Օրգանիզմում հայտնվելու դեպքում մեծահասակների մահվան առիթ կարող է դառնալ:

Սանսևիերա (սկեսրոջ լեզու)

բույս 10

Այս բույսն անգամ տգեղ տեսք ունի: Համարվում է, որ այն գրեթե խնամքի կարիք չունի և հիասքանչ մաքրում է օդը:

Սակայն հարկավոր է հիշել, որ կարող է երեխաների մոտ կոկորդային հիվանդությունների առաջացման և փսխման պատճառ դառնալ:

Որոշ դեպքերում այս բույսին դիպչելու արդյունքում մաշկը կարող է կարմրել:

Նախքան այս բույսից հրաժարվելը հարկավոր է երեխաներին դրանց մոտ չթողնել:

Հալվե (ալոե)

բույս 10

Այս բույսը շատ օգտակար հատկություններով է օժտված: Մասնավորապես այն կարելի է օգտագործել այրվածքների, կտրած վերքերի և մաշկի այլ վնասվածքների դեպքում:

Սակայն հարկավոր է նաև հիշել, որ այն գրգռում է աղիքները: Իսկ ընտանի կենդանիների համար այն լիովին հակացուցված է:

Անգլիական բաղեղ

բույս 10

Այս բույսը խաղողի որթատունկ է հիշեցնում և զարդարում է առանձնատներին կից շինությունները: Ընդ որում հիասքանչ աճում է անգամ փակ տարածքներում:

Սովորաբար կիրառվում է դեկորատիվ նպատակներով: Սակայն այս բույսը թունավոր է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար:

Կարող է առաջացնել շնչառության հետ կապված բարդություններ, սրտխառնոց և փսխում:

Հորտենզիա

բույս 10

Այս գեղեցիկ բույսերը ևս թունավոր են:

Կարող են թուլության և շնչառության հետ կապված բարդությունների պատճառ հանդիսանալ:

Երբեմն կարող են կոմայի մեջ ընկնելու պատճառ դառնալ: Այնպես որ տանն այս այս բույսից ունենալու դեպքում հարկավոր է անհապաղ հրաժարվել դրանից:

Հիրիկ

բույս 10

Այս բույսը թունավոր է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար: Կարող են սրտխառնոցի, փսխման և ջերմության կտրուկ աճի առաջացման պատճառ դառնալ:

Թեև դժվար թե այն ձեր կատվի համար մահացու վտանգավոր լինի, սակայն հարկավոր է չափազանց զգույշ լինել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: