Հայերեն   English   Русский  

Կառավարությունը համալիրի նոր կառավարիչ կամ գնորդ է փնտրում


  
դիտումներ: 1330

Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լյուսդմիլա Սարգսյանը փորձեց ճշտել, թե ինչու է Մարզահամերգային համալիրն անցել ՊՆ հածվեկշռին:

«Միթե Սպորտի և երիտասարդության հարցերի և Մշակույթի նախարարություններին ավելի քիչ եք վստահում»,- հարցրեց Սարգսյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ավելի քիչ չեն վստահում:

«Մեր կարծիքով որևէ պետական կառույց չէ, որ կարող է արդյունավետ կառավարել այդ հոյակերտ շենքը: Համոզված ենք, որ պետք է ձեռնարկատիրական գործունեություն ծավալվի: Նախկինում շենքը վատ վիճակում էր և ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ էր, որ բարեկարգվեց,- ասաց Հարությունյանը:- Մենք որոնելու են արդյունավետ կառավարիչ կամ վարձակալ կամ անձ, որը կգնի: Իսկ գումարները, որ ստանալու ենք, ուղղելու ենք երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Առաջին իսկ օրվանից ձեռնամուխ ենք եղել արդյունավետ կառավարիչ գտնելուն»:

Հարությունյանը վստահեցրեց, ո ր համալիրը չի դառնա առևտրային կառույց, ինչպիսին Ռոսիա կինոթատրոնն է դարձել: Նաև հավատացրեց, որ գործընթացը թափանցիկ կլինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: