Հայերեն   English   Русский  

Վարչապետին ուղղված հարցին ոչ սպառիչ պատասխանեց Երվանդ Զախարյանը


  
դիտումներ: 1671

Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին`խնդրելով ներկայացնել իր պաշտոնավարման 4 ամիսների ընթացքում վարած քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում:

Նա մատնանշեց Նաիրիտի, Վանաձորի քիմպրոմի խնդիրները, մի կառույցի պարտքը մյուսի հաշվին փակելու խնդիրը:
Մանուկյանի հարցին պատասխանեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Իրոք, այս ամիսների ընթացքում նշված հարցերի վերաբերյալ ծավալուն աշխատանք է կատարվել, դա կապված կոռուպցիոն ռիսկերի և կորուստների նվազեցման հետ: Մշակվել է միջոցառումների ծրագիր, ընդհանուր էներգետիկայի բնագավառում կորուստների հետ կապված, և մոտ ժամանակներում այդ միջոցառումները կներկայացվեն հանրությանը»,- ասաց Զախարյանը:
Նա նաև նշեց, որ կառավարությունն ամեն ինչ անելու է Նաիրիտի վերագործարկման համար, իսկ Քմիպրոմը 100 տոկոսով մասնավոր ձեռնարկություն է և խնդիրը պետք է լուծեն բաժնետերերը:
Արամ Մանուկյանը, սակայն, պնդեց, որ հարցն ուղղված էր վարչապետին, իսկ նախարարի պատասխանն ըստ էության չէր:
« Ձեզ հարց եմ տալիս 4 ամսվա ընթացքում էներգետիկայի բնագավառում իրականացրած քաղաքականության մասին: Այդ հարցի համար Զախարյանը չի պատասխանատու»,-ասաց




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: