Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել
դիտումներ: 1167
Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, այս մասին Իբրահիմն անձամբ հայտնել է կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլըին՝ զանգահարելով ոստիկանությունից:
Բայրամլըն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Իբրահիմին ձերբակալել են Միքաիլ Գուլիևի բողոքի հիման վրա: Վերջինս “ԱԺՃԿ-ի վստահության կոնգրես” խմբի անդամ է, որը վերջերս լքել է կուսակցության շարքերը:
Ըստ Գուլիևի՝ Իբրահիմը, իբրև թե, փողոցում վիրավորել և հարձակվել է իր վրա: Իբրահիմն էլ հայտարարել է, որ հենց Գուլիևն է վիրավորել և հարձակվել իր վրա:
Իրավապահ մարմինները դեռս չեն մեկնաբանել Իբրահիմի ձերբակալությունը: