ԱԺ-ի դիմաց բախումների հետևանքով 21 հոգի բերման է ենթարկվել, լուսանկարներ
Մինչ Աժ-ն կողմ էր քվեարկում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» հարցը, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը ի նշան բողոքի ու անհամաձայնության՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ցույց էր անցկացնում:
Բողոքի ցույցն աստիճանաբար վերածվեց ստիկանների և ցույց իրականացնող քաղաքացիների միջև բախումների:
Ցույցի մասնակիցներն իրենց հետ «Ոչ» գրությամբ պաստառ էին բերել, որոշ քաղաքացիներ էլ փորձում էին բարձրանալ ճաղավանդակներին և պաստառներ փակցնել, սակայն ոստիկանները չթույլատրեցին: Արդյունքում ցույցը վերածվեց հրմշտոցների ու բախումների, որի արդյունքում Ոստիկանության բաժին է բերման ենթարկվել Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի բողոքի ակցիայի 21 մասնակից: