Հավով ու բադրիջանով կոտլետներ
դիտումներ: 3222
0,2 կգ հավի խճողակ
2 միջին չափսի բադրիջան
1 ձու
1 գլուխ սոխ
1 քաղցր տաքդեղ
1 փունջ սամիթ
0,5 բաժակ ալյուր
աղ, սև պղպեղ
պաքսիմատ ու ձեթ` տապակելու համար:
Պատրաստման եղանակը
Բադրիջանը լվանալ ու չորացնել, մաքրել ու միջին չափսի խորանարդներով կտրատել, աղ ցանել ու 30 րոպե թողնել, ապա անջատված հյութը դատարկել:
Սոխը մաքրել, լվանալ, 4 մասի բաժանել: Քաղցր տաքդեղը լվանալ, հեռացնել միջուկը: Սամիթը լվանալ, չորացնել ու մանր կտրատել: Մսաղացով բոլորը` սոխը, բադրիջանն ու քաղցր տաքդեղը միասին աղալ: Ավելորդ հեղուկը դատարկել:
Թասի մեջ խառնել մսի խճողակն ու աղացած բադրիջանը, տաքդեղը, սոխը, մանրացրած սամիթն ու ձուն: Աղով ու պղպեղով համեմել:
Այդ զանգվածին ավելացնել ալյուրն ու լավ խառնել:
Խոնավ ձեռքով զանգվածից գնդեր ձևավորել, պաքսիմատապատել և տապակել ձեթով: Տապակել երկու կողմից ու մատուցել ցանկացած խավարտի հետ: