Դաշնակցությունը և ՕԵԿ-ը համոզված են, որ հաջորդ պառլամենտում լրջագույն ներկայացվածություն են ունենալու
Աղվան Վարդանյանը չբացառեց, որ ՀՅԴ-ի, ինչպես յուրաքանչյուր քաղաքական ուժի օրակարգում իշխանափոխության հարց դրված է, սակայն այսօր նրանք կենտրոնացած են խորհրդարանական ընտրությունների անցկացման վրա, իսկ հանրաքվեից հետո նրանց գլխավոր խնդիրը լինելու է որևէ մեկի թաքուն կամ բացահայտ նպատակները բացառող ընտրական օրենսգրքի ստեղծումը:
«Մենք վստահ ենք, որ հաջորդ պառլամենտում ունենալու ենք շատ մեծ ներկայացվածություն: Կայնքը շատ արագ է փոխվում, շատ ջրեր են հոսելու և այն հետևողականությունը, որը Դաշնակցությունը դրսևորում է, ի վերջո, նրան վերածելու է ամենակարևոր դերակատարումն ունեցող քաղաքական ուժի»,-եզրափակելով խոսքը՝ նշեց Աղվան Վարդանյանը:
«Հայկական վերածնունդ միավորման» անունից էլ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շագելդյանը վստահեցրեց, որ հաջորդ պառլամենտում մեծ և լրջագույն ներկայացվածություն են ունենալու: «Այսօր ձևավորվել է 140 կուսակցություններից, ՀԿ-ներից, առանձին անհատներից բաղկացած «Հայկական վերածնունդ» միավորումը, և մենք այդ հարցում վստահ ենք, աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Շահգելդյանը:
«Այստեղ խոսում են իրենց առաջին, երկրորդ տեղը զբաղեցնելու մասին: Թող որևէ մեկը վստահ չլինի իր տեղի հարցում»,-ասաց Շահգելդյանը: Այն, թե ինչ քայլ է ձեռնարկելու նորաստեղծ «Հայկական վերածնունդ»-ը, կախված կլինի նրանց ընդհանրական որոշումներից, սակայն մի բանում Շահգելդյանը վստահ է՝ նրանք սահմանադրական փոփոխություններին կողմ չեն, իսկ դրանց ձեռնպահ քվեարկելու պատճառն այն, որ ՕԵԿ-ի մի շարք առաջարկներ տեղ են գտել նոր նախագծում: