Հայերեն   English   Русский  

Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին. պնդում է Լևոն Զուրաբյանը


  
դիտումներ: 1026

«Ես հայտարարում եմ, որ իրականում Սահամանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են կազմում՝ դա ՀՀԿ-ն է, Սահմանդրական փոփոխությունների հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը, զբաղվել այնտեղ լոբբիզմով, (խմբ. Զուրաբյանն ասաց փաստեր էլ ունեն) Դաշնակցությունը, որը մի անգամ խորհրդարանական հանրապետությունը վերածելով դիկտատուրայի՝ կործանեց հայոց պետականությունը և այն քաղաքական ուժերը, որոնց ներկայացուցիչներից մեկին ծեծելով, մեկին գայթակղելով, մեկին սպառնալով, ինչ-ինչ քաղաքական հետաքրքրություններով բերել են «այո»-ի ճամբար»,- ԱԺ քառօրյան ամփոփող ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հակառակ ճամբարում, ըստ Զուրաբյանի, բացի «ոչ»-ի ճակատից, գտնվում է հանրությունը:

Այսպիսով. սահմանադրական փոփոխությունները պետականությունը խարխլող արկածախնդրություն համարող ՀԱԿ խմբակցության ղեկավարը բարեփոխումների շուրջ ստեղծված քաղաքական կոնսենսուը համարելում է ընդամենը լեգենդ:

«Իրականում հանրության մեջ իշխանավորների նեղ շրջանակը որևէ աջակցություն չունի»,-ասաց Զուրաբյանը՝ եզրակացնելով, որ իրական կոնսենսուսը «ոչ»-ի քաղաքական ուժերի և հանրության միջև ստեղծված կոնսեսուսն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: