Երկրի արտաքին պարտքը մոտենում է 5 միլիարդի սահմանին. Արամ Մանուկյան
՛՛Արդյոք կառավարությանը մտահոգու՞մ է, թե այդ գումարներն ինչպես են գալու, և տարեկան այդ տոկոսներն ինչպես են մուծելու, ինչպես է երկիրը դուրս գալու այս վարկերի տակից, քանի որ երկրի արտաքին պարտքը մոտենում է 5 միլիարդի սահմանին՛՛, - այսպիսի հարցով այսօր Աժ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի մայիսին 23-ին ստորագրված ''Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր'' ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է 13 միլիոնի վարկ վերցնել: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 5 տարի:
Եվ չնայած վերոնշյալ փաստարկներին ու Արամ Մանուկյանի
մատնանշած մտահոգությանը՝ Արտեմ Աստրյանն ասաց, որ վարկ վերցնելը տվյալ դեպքում
համարում է նպատակային. ՛՛Կարծում եմ՝ բոլորիս մտահոգությունն է երկրի արտաքին պարտքը: Բնական է, որ կառավարությունը մանրամասն ուսումնասիրում է այս կարգի վարկային համաձայնագրերը և մտածում, թե ինչպիսի արդյունքներ է ապահովելու այն: Այս ծրագրի արդյունավետությունը միանշանակ պետք է գնահատեմ տեղին և նպատակային'':