Հայերեն   English   Русский  

Հայ ըմբիշը` վետերանների աշխարհի չեմպիոն


  
դիտումներ: 708

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում է հոկտեմբերի 13-ից մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը:

Այս մասին հայտնում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Մրցումային առաջին օրը 76 կգ քաշային կարգի Լևոն Ասատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

Ասատրյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ գերազանցեց ֆրանսիացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ էր թուրք Էրթան Ույսալից: Եզրափակչի ուղեգրի համար Ասատրյանը պայքարեց պարսիկ Ահմադի Մուհամադի հետ: Հայ վետերան ըմբիշը բոլոր գոտեմարտերն ավարտել է ժամանակից շուտ:

Եզրափակիչ գոտեմարտում Լևոն Ասատրյանը առավելության հասավ Թուրքիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Մելեք Աբդուլմութալիփի նկատմամբ և դարձավ ըմբշամարտի վետերանների աշխարհի չեմպիոն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: