Հայերեն   English   Русский  

Կատալոնիան անկախության մասին երազելով նշում է ազգային տոնը,տեսանյութ


  
դիտումներ: 2450

Բարսելոնայի փողոցներ են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ, պահանջելով անկախանալ Իսպանիայից: Նրանք բոլորը Կատալոնիա ավտոնոմիայի բնակիչներ են և չեն թաքցնում իրենց նախանձը Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեի նկատմամբ: Այսօր նրանց ազգային տոնն է, կատալոնացիները հիշում են թե ինչպես են կորցրել իրենց անկախությունը և իրար հարց են տալիս, թե ինչպես վերականգնեն այն: Մադրիդը ամեն ինչ անում է պահելու թագավորության ամբողջականությունը:


Սեպտեմբերի 11 -ին, իրենց ազգային օրը կատալոնացիները նշում են որպես ամենամեծ տոն, չնայած պատմության մեջ դա նրանց պարտության օրն է: 1714թ. սեպտեմբերի 11-ին Կատալոնիան կորցրեց իր անկախությունը: 300տարի մեծ պարտության և իրենց անկախության համար կատալոնացիները զանգվածաբար նշում են: 15 հազար ավտոբուսներ ամբողջ ավտոնոմիայից ցուցարարներ են բերել Բարսելոնա, այս տարին նաև հոբելյանական է:
Տարիներ շարունակ կատալոնացիները պայքարել են հանրաքվե անց կացնելու համար, նրնց արգելել են դատարանները, Մադրիդը, Եվրամիությունը:
Այս տարի կազմակերպիչները 11-կիլոմետրանոց մեկ միլիոն մարդուց կենդանի պատ կառուցեցին, ճիշտ այս ժամին` 17 անց 14րոպե ( 1714 — անկախության կորուստ) երկու շարասյուն միացան Բարսելոնայի երկու մեծ փողոցների խաչմերուկում կազմավորելով V տառը, հասկացնելով Մադրիդին ու ԵՄ-ին, որ V - վիկտորիա,հաղթանակ, votar — քվեարկել և voluntad - կամք:Կատալոնիայի կառավարությունը այս օրը մի մեծ խումբ պարտադիր արարողություններ ունի կատարելու: Այս տարի ավտոնոմիայի ներկայիս նախագահ Մասայի կողքին շատ են նաև արտասահմանյան լրատվամիջոցներ, որ համար պարտական են Շոտլանդիային, որին հանգիստ թույլ տվեցին այն, ինչի համար երկար տարիներ պայքարում էր Կատալոնիան: Կատալոնացիները հարց են տալիս."Ինչ՞ու շոտլանդացիներին կարելի է, իսկ մեզ`ոչ:"





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: