Հայերեն   English   Русский  

Հանրաքվեի ՀՀԿ շտաբը կղեկավարի Հովիկ Աբրահամյանը


  
դիտումներ: 586

Սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ շտաբը ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նման որոշում այսօր ընդունել է ՀՀԿ գործադիր մարմինը։ Այս մասին հայտնում է armradio-ն:

Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանը կուսակցության նախագահի՝ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մոտ օրերս կսկսի ձեւավորի շտաբը։

ՀՀԿ խոսնակը նաեւ հայտարարել է, որ հանրաքվեի օրենքը չի խանգարում, որ Հովիկ Աբրահամյանը շտաբի պետի պարտականությունները կատարի՝ շարունակելով պաշտոնավարել որպես կառավարության ղեկավար։

«Մեզ համար կարևոր է, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը կողմ լինի Սահմանադրության նոր նախագծին, բայց ոչ պակաս կարևոր է, որ այն ացնի լեգիտիմ ու միջազգային չափանիշներին համապատասխան»,- հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։

Արձագանքելով հարցին, թե երբվանից է կուսակցությունն ակտիվ քարոզչության փուլ մտնելու,Շարմազանովը նշել է,որ պետք է դանդաղ շտապել։ «Հիմա ոչ թե հնարավորությունները հաշվելու ժամանակն է, այլ քարոզչության ժամանակն է, ինչն էլ թե՛ մեր «Ոչ»-ի, թե՛ «Այո»-ի կողմնակիցները կիրականացնեն»,- ասել է նա։

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել են նաեւ այլ հարցեր։ Մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ներկայացրել է Ղազախստան այցի մանրամասները: Շարմազանովը նշել է, որ ԳՄ-ում անդրադարձ է եղել նաև ԱՄՆ- ում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ նշանակմանը: Վերջինս նշել է,որ Տիգրան Սարգսյանն իր պրոֆեսիոնալ ունակություններով կարող է դրականորեն իրականացնել այդ աշխատանքը:

Հարցին՝ արդյո՞ք չեն խանգարի Սարգսյանի արևմտամետ հայացքները նրա աշխատանքին, Շարմազանովը պատասխանել է. «Ինձ հայտնի չէ Տիգրան Սարգսյանի արևմտամետ կամ ռուսամետ հայացքների մասին, ինձ հայտնի է Տիգրան Սարգսյանի հայաստանակետնրոն հայացքների մասին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: